Հիշում եք չէ՞ էն անեկդոտը, որ չուկչան ասում էր` «ամենատուպոյին
հայն է»:
Երևակայեք` ճիշտ էր ասում:
Եթե չուկչան չէր կարողանում հային հասկացնել, որ դա իր` չուկչայի կնիկն է, ոչ թե հայի, ապա արդեն վեց տարի, մենք ազգովի չենք հասկանում,
որ մենք խորհրդարանական կառավարման անցած պետություն ենք:
Չենք հասկանում, որ մեր միակ իշխանությունն Ազգային
Ժողովն է :
Մենք այս վեց տարում չհասկացանք, որ ոչ թե վարչապետի հեռացումը պիտի պահանջել, որին նշանակում է Ազգային ժողովը, այլ հենց խորհրդարանի, միակ իշխանության ցրումը պիտի պահանջել:
Ասենք թե, Նիկոլը որոշեց հրաժարական տալ ու գնալ Վիետնամ` խոզ խանձելու ՍՊԸ բացելու:
Էդ անտեր հրաժարականի տեքստը ու՞մ պիտի ներկայացնի:
Նրան չէ՞, ով իրեն նշանակել է՝ ԱԺ-ին:
ԱԺ-ն էլ քննարկում է հրաժարականի դիմումն ու ասում, չենք ընդունում, գնա գործդ արա:
Գնա՛, Հայաստանից համով շաուրմա սարքի:
Կամ էլ ընդունում է ու ԱԽՔ Արմենին կամ Ալենին, կամ
իրենցից մեկին նշանակում:
Հետո՞:
Ի՞նչը փոխվեց, հա քաչալ Հասան, հա Հասան քաչալ:
Որ ասում եմ, թե այս անտեր մնացած երկրում իշխանափոխություն ուզող չկա, նեղանում եք:
Իշխանափոխություն ցանկացողը նախ կպայքարեր Ընտրական օրենսգիրքը փոխելու համար:
Նոր օրենսգրքով կվերացներ Համամասնական ընտրակարգը, կանցներ 100 տոկոս Մեծամասնական ընտրակարգի:
Երկու ընտրաժամանակի համար կմտցներ պատգամավորին
հետ կանչելու մեխանիզմ:
Կզրկեր պատգամավորներին անձեռնամխելիությունից:
ՈՒ կգնար իշխանափոխության ՝ Աժ -ն ցրելու:
Թե չէ Նիկոլ հեռացի: Քո ասելով ինչու՞ պիտի հեռանա:
Դու ո՞վ ես, իրեն վարչապետ ե՞ս նշանակել: Չէ՛, ուրեմն, քեզ ինքը բացարձակ հաշվետու չէ:
Ինքը, հասկացի՛ր, նախագահ չի, որին ժամանակին ընտրում էիր ու իրավունք ունեիր ասելու՝ հեռացի՛ր:
Ինքը հաշվետու է քո ընտրած Աժ -ին:
Աժ-ն էլ ասում է Նիկոլը լավն է:
Ձեր մութ տեղ կորցրածը, լույս տեղ մի փնտրեք, չեք գտնելու:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ